Քանի որ հեծանվային սպորտը շատ թանկ է, պահելը դժվար է, ամեն մարզում գումար արժե, մենք գնացել ենք ներդրումային ծրագրի: Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի հեծանվահրապարակի փոխտնօրեն Աբգար Պետրոսյանը:
«Մենք մեր սեփական հեծանվահրապարակը նվիրաբերել ենք Երևան համայնքին, որն էլ այն տվել է Ռենկո իտալական կազմակերպությանը՝ պայմանով, որպեսզի կառուցվի նոր հեծանվահրապարակ և ֆինանսական մի աղբյուր լինի, որպեսզի մենք կարողանանք մեր սպորտաձևը պահել: Այսպիոսով հեծանվահրապարակը կառուցվել է, գործունեությունը պատշաճ կատարվել է, աշխատանք է կատարվել, արդյունքներ էլ կան»:
Աբգար Պետրոսյանը նշում է, որ իրենց պահանջը հետևյալն է. «Քանի որ մենք այս տարի չենք ունեցել ֆինանսավորում, խնդրում և պահանջում ենք քաղաքապետը տեղում գա, ծանոթանա խնդրին: Նամակ ենք ներկայացրել, որպեսզի բոլորը գան, խորը ուսումնասիրեն և տան արդարացի լուծում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը